Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները, տիպ 2-ը՝ սեռական օրգանների լորձաթաղանթը: Սակայն սեռական օրգանների հերպեսի զարգացումը հնարավոր է ՀՀՎ-1 և ՀՀՎ-2 վարակների խառը ազդեցության դեպքում:

Փոխանցման ուղիները

  • Սեռական հերպեսը փոխանցվում է սեռական ճանապարհով, ընդ որում, վարակի աղբյուրը կարող են լինել ո՛չ միայն արտահայտված դրսևորումներով հիվանդները, այլ նաև հասարակ հերպեսի վիրուսակիրները:
  • Վարակումը հնարավոր է օրալ սեռական շփման ժամանակ:
  • Ինքնավարակում (երբ հիվանդն ինքն է վիրուսը վարակի օջախից տեղափոխում մարմնի չախտահարված մասեր, օրինակ. դեմքից` սեռական օրգաններ):
  • Փոխանցման ուղղահայաց ուղին հնարավոր է, երբ երեխան վարակվում է մորից հղիության (պտղի ներարգանդային վարակում) կամ ծննդաբերության ժամանակ:
  • Վարակի փոխանցման կենցաղային ուղին հանդիպում է չափազանց հազվադեպ և լիովին բացառվում է, եթե վիրուս պարունակող արտադրությունը չորանում է:


Տղամարդկանց մոտ վարակի հիմնական պահոցը (ռեզերվուար) միզասեռական ուղին է, կանանց մոտ` արգանդի վզիկը:

Հիվանդության ընթացքը

Հերպեսի վիրուսով վարակումը ոչ միշտ է բերում հիվանդության դրսևորման, հաճախ լինում է վիրուսակրություն և անախտանիշ (գաղտնի) ընթացք: Այս դեպքում մարդիկ, չիմանալով իրենց մոտ վիրուսային հիվանդության առկայության մասին, դառնում են վարակի աղբյուր իրենց սեռական զուգընկերոջ համար: Հերպեսային վարակի բնորոշ գիծն օրգանիզմում այդ վիրուսի մնալու երկարատևությունն է  (կարող է մնալ ամբողջ կյանքի ընթացքում) և սրացումների հակվածությունը: Սրացումների առաջացմանը նպաստում են գերսառեցումը, սթրեսները, գերհոգնածությունը, այլ վարակիչ հիվանդությունները, գրիպը, անգինան, ՍՌՎՎ-ն:

Հիվանդության ընդհանուր դրսևորումներն են` ջերմության բարձրացումը, գլխացավը, մկանային ցավերը, սրտխառնոցը:

Տեղային դրսևորումներն առաջանում են ամոթույքի, հեշտոցի, արգանդի վզիկի, միզատար խողովակի շրջանում: Բնորոշ է համարվում հեղուկով լցված բազմաթիվ մանր բշտիկների առաջացումն ախտահարված տեղամասի կարմրածության և այտուցվածության ֆոնին: Հետագայում բշտիկները պայթում են և նրանց տեղում խոցեր են առաջանում, որոնք ապաքինվում են 2-4 շաբաթվա ընթացքում: Բշտիկների ցանավորմանը և խոցերի առաջացմանն ուղեկցում են քորը, ցավը, այրոցը, ծանրության զգացումը որովայնի ստորին հատվածում:

Հերպետիկ  վարակի ախտորոշումը հիմնված է հիվանդների արյան մեջ, ախտահարված հատվածի քսուկում վիրուսի և նրա հակամարմինների հայտնաբերման վրա:

Բուժումը երկարատև է և ուղղված է օրգանիզմում վիրուսի բազմացման արգելակմանն ու օրգանիզմի պաշտպանական ուժերի բարձրացմանը: Անմիջականորեն վիրուսի վրա ազդող միջոցներ դեռևս չեն հայտնաբերվել: Կիրառվում են ացիկլովիր, վիրոլեքս, նեովիր, ալպիզարին, սպեցիֆիկ հակահերպետիկ իմունոգլոբուլին: Տեղային բուժման նպատակով քսուկների կիրառմամբ կարելի է կրճատել ախտահարված օրգանների վրա խոցերի ապաքինման շրջանը: Այդ նպատակով կիրառվում են ալպիզարին, բոնաֆտոն, օքսոլին և զովիրաքս:

Իմունիտետի բարձրացման նպատակով կիրառվում են տարբեր իմունախթանիչներ, վիտամինների և հանքանյութերի կոմպլեքսներ, ինչպես նաև ինտերֆերոն (գենֆերոն և այլ), որոնք, բացի իմունիտետի խթանումից, ունեն նաև հակամանրէային ազդեցություն: Ամիքսինն իմունակարգավորիչ ակտիվության շնորհիվ կիրառվում է հերպեսի բուժման նպատակով հիվանդության դրսևորման ցանկացած շրջանում: 

Սեռական հերպեսի ռեցիդիվների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում մի քանի ամիս ացիկլովիրի ընդունում:

Հղիության ժամանակ հերպես վիրուսի առաջացրած բարդություններն են.

  • սովորույթային կրելախախտ և վաղաժամ ծննդաբերություն,
  • պտղի մոտ արատի զարգացում,
  • պտղի ներարգանդային վարակում:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ